ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի քանակը հասել է 28 մարդու

ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի քանակը հասել է 28 մարդու

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ինդիանա, Քենտուկկի և Օհայո նահանգներում մոլեգնող տորնադոյի զոհերի քանակը հասել է 28 մարդու, հայտնում է ՌԻԱ Նովոստին

«Կեսօրից հետո ուրբաթ օրը գրանցվել է տորնադոյի առնվազն 6 օջախ»,-հայտարարել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Ջոն Գորդոնը:

Առավել լուրջ տարերքից տուժել է Ինդիանայի նահանգը: Նահանգի իշխանությունները հայտարարում են 15 զոհվածների մասին: Տորնադոն ավիրել է Մերիսվիլ քաղաքը:

Հազարավոր տներ հոսանքազրկվել են:

2011թ. տորնադոյի զոհ է դարձել մոտ 545 մարդ, դա ամենաբարձր ցուցանիշն է 1936թ. ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---