3 մարտի 2012 - 09:59 AMT
«Երկիր». Գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է ոչ մի կուսակցության չանդամակցել

«Երկրի» տեղեկություններով` գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է ոչ մի կուսակցության չանդամակցել միչև ընտրությունների օրը: Նա փոխել է մարտավարությունը: Որոշել է այնպես անել, որ մեծամասնականով առաջադրվելուց և հաղթելուց հետո կուսակցություններն իրենք առաջարկություն անեն իրեն: Թերթը նշում է, որ ՀՀԿ-ին անդամակցելու փորձից հետո նա աշխատել է նաև մտնել ԲՀԿ, սակայն այստեղ էլ նրան «չուզողներ» կան:

«Կարծես թե գործարար կնոջ քաղաքական գործերը շատ խառն են: Հիշեցնենք, որ մեծ քաղաքականություն մտնելու և որևէ կուսակցության անդամակցելու որոշումը նա պետք է հայտարարեր դեռ փետրվարի 10-ի մամլո ասուլիսի ժամանակ, սակայն հետո հայտարարվեց, թե մամլո ասուլիսը լինելու է այս շաբաթ, բայց այս շաբաթն էլ ավարտվեց, սակայն Աիլվան չխոսեց»,- գրում է թերթը: