3 մարտի 2012 - 10:46 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մենք սխալվելու իրավունք չունենք

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր կարծիքն է կիսել Ուկրաինայի առաջնության շրջանակներում «Դնեպրի» հետ առաջիկա հանդիպման մասին: Ըստ հայ ֆուտբոլիստի, նա լիովին կենտրոնացել է մարզումների վրա:

«Կարծում եմ, մինչ խաղը կվերականգնվեմ 100 տոկոսով և ամեն ինչ կանել օգնելու համար «Շախտյորին» առաջիկա խաղում: Ես միայն երեկ եմ միացել թիմին»,-Միխթարյանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Նա նշել է, որ «Դնեպրը»լավ թիմ է. «Սակայն, մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ետ ենք մնում «Դինամոյից» մեկ միավորով և պետք է ամեն ինչ անենք, առավելագույն քանակի միավորներ վաստակելու համար մնացած խաղերում»:

Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորը» 51 միավորով 2-րդ տեղում է, մեկ միավոր զիջելով «Դինամոյին»: