3 մարտի 2012 - 11:14 AMT
«Ժողովուրդ». Ի՞նչ էին փնտրում սևազգեստ ջոկատայինները դիսկոտեկում

Ականատեսների վկայությամբ`երեկ գիշերը, սևազգեստ ջոկատայինները մտել են Տերյան- Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբը: Ի դեպ, սա հիմնականում պարսիկների հավաքատեղի է: «Ժողովուրդը» գրում է, որ ըստ ականատեսների, հատուկ ջոկատայինները եղել են սև դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշներով: Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չի հաջողվել. և ԱԱԾ-ից, և ոստիկանությունից ասել են, որ իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում: Իսկ ահա թերթի աղբյուրները կասկածում են, որ օպերացիան կարող է կապված լինել մանկական թրաֆիքինգի կամ թմրանյութերին առնչվող հանցանքների հետ: