3 մարտի 2012 - 11:27 AMT
Պորտու Ալեգրիի «Բեյրա-Ռիո» մարզադաշտը կարող է զրկվել ԱԱ-2014 խաղերի անցկացման իրավունքից

ՖԻՖԱ-ի տեսուչները հաջորդ շաբաթ կայցելեն Բրազիլիայի հարավում գտնվող Պորտու Ալեգրիի «Բեյրա-Ռիո» մարզադաշտ:

Մարզադաշտի վերակառուցման աշխատանքները դադարել են 8 ամիս առաջ ֆինանսական երաշխիքների բացակայության պատճառով, հայտնում է sport-express.ru-ն:

«Բեյրա-Ռիոն» կարող է հեռացվել մրցաշարի անցկացման մարզադաշտերի ցուցակից:

Աշխարհի 20-րդ առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը: