3 մարտի 2012 - 12:04 AMT
ՄԱԿ. ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից Լիբիայում ընդամենը 60 խաղաղ բնակիչ է զոհվել

60 խաղաղ բնակիչ է զոհվել, 55 վիրավորվել է ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի ռմբակոծության ժամանակ, հայտնում է »Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով նրա տրամադրության տակ հայտնված ՄԱԿ զեկույցին Լիբիայում ռազմական գործողությունների ու մարդու իրավունքների խախտման մասին:

«ՆԱՏՕ-ի կողմից հետաքննված 20 ռմբակոծությունների ժամանակ սպանվել է 60 խաղաղ բնակիչ, 55 վիրավորվել է»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ն ձգտել է խուսափել զոհերից: