3 մարտի 2012 - 12:27 AMT
Էդուարդ Հովհաննիսյան. Վարորդական իրավունքի քննությունը պետք է ընդունվի նաև ավտոմատ փոխանցման տուփով

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, խոսեց վարորդական իրավունքի մասին։ Նրա խոսքով, կա երկու թերություն կառավարության որոշման դրույթներում։

«Մարդ կա վերջույթներից մեկը պակասում է, կամ տեսողությունն է վատ կամ այլ խնդիր ունի։ Տվյալ դեպքում ճանապարհային ոստիակնությունը ուղեգիր է տալիս համապատասխան բուժհիմնարկ։ Վերջինս էլ հաստատում է մարդու այդ թերությունը։ Սակայն չի սահմանում, կարող է մարդ վարել, թե ոչ։ Ոստիկանությունն էլ ասում է դա մեր գործը չի։ Բա ու՞մ գործն է։ Ով պետք է տա եզրակացությունը։ Այսօր այդ հարցը բաց է։ Խորհրդային միության ժամանակ կար որոշող հանձնաժողով։ Հույս ունենք, որ նման հանձնաժողով հիմա ևս կստեղծվի»,-նշեց Էդուարդ Հովհաննիսյանը և հավելեց ևս մեկ խնդիր վարորդական իրավունքի հետ կապված։

«Ողջ աշխարհում արդեն ավտոարտադրողները ավոտմատ փոխանցման տուփով են արտադրում մեքենաները։ Իսկ մեր օրենքում վարորդական իրավունքի քննությունը պարտադիր մեխանիկական տուփով պետք է հանձնվի։ Այժմ սպասում ենք կառավարության որոշմանը, որ թույլ տան ավտոմատով ևս հանձնել»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։