3 մարտի 2012 - 12:46 AMT
Ահմադինեժադի կրտսեր քույրը պարտվել է ընտրություններում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կրտսեր քույրը պարտվել է երկրի խորհրդարանական ընտրություններում, հայտնել է Mehr գործակալությունը: Պարվին Ահմադինեժադը առաջադրվել էր նախագահի հայրենի քաղաքում՝ Գարմսարում: Քվեարկության արդյունքում, նա զիջել է իի մրցակցին ծայրահեղ պահպանողականների շարքերից: Ինչպես նշում են դիտորդները, քրոջ պարտությունը կարող է լուրջ վնաս հասցնել Ահմադինեժադի քաղաքական կարիերային:

Բազմաթիվ ընտրատարածքներում հաղթել են նախագահի հակառակորդ, Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին սատարող ուժերը: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան միայն մի քանի օրից, հայտնում է Լենտա.ռու-ն:

Մասնակցությունը ընտրություններին կազմել է 67 տոկոս: