3 մարտի 2012 - 12:49 AMT
Վրաստանը մերժել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի առաջարկը

«Եթե Ռուսաստանը վերանայի իր 2008թ. օգոստսի 26-ի որոշումը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչման մասին և սկսի մեր պետության դեօկուպացիան, մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները»,-հայտարարել է Վրաստանի ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Կապանաձեն «Էխո Մոսկվիի» եթերում:

Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել դիվանագիտական հարաբերությունները ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Սակայն, հավանաբար, երկու երկրների մերձեցումը կսահմանափակվի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ընդունմամբ: Առաջին քայլն արեց վրացական կողմը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվլին հրամանագիր ստորագրեց, որի համաձայն ռուսաստանցիները կարող են առանց մուտքի արտոնագրի 3 ամիս մնալ Վրաստանում: