Երևանում Հայկական բանակի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում մեկնարկել է գիտաժողով

Երևանում Հայկական բանակի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում մեկնարկել է գիտաժողով

PanARMENIAN.Net - Այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում Հայկական բանակի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում կայացել է գիտաժողովի բացում՝ նվիրված ռազմական բժշկությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Երկրապահ» կամավորական շարժման նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև հայկական բանակի գեներալներ, ռազմական բժիշկներ:

«Զինվորական բժիշկները հսկայական ավանդ են ունեցել Հայաստանի ազգային բանակի զարգացման մեջ ինչպես արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը խրախուսական շքանշաններ է հանձնել արցախյան պատերազմի մասնակից բժիշկներին, նրանց շարքում են՝ Արտյոմ Թադևոսյան, Հայրապետ Գալստյան, Գուրգեն Հովհաննիսյան և այլք:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---