Հեղինե Բիշարյան. ՕԵԿ խմբակցության կազմը լրջորեն կփոխվի ընտրություններից հետո

Հեղինե Բիշարյան. ՕԵԿ խմբակցության կազմը լրջորեն կփոխվի ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» Աժ խմբակցության կազմը մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո լրջորեն կփոխվի, հայտարարել է լրագրողներին խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հիշեցրել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերը համագումարում այն մասին, որ ընտրացուցակը երիտասարդացվելու է՝ հավելելով, որ «կգան բանիմաց ու գրագետ երիտասարդներ, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը»:

Ըստ Բիշարյանի, ՕԵԿ ցուցակը գրեթե ձևավորված է, սակայն կներկայացվի օրենքով նախատեսված վերջին օրը կամ դրանից մեկ օր առաջ: Ինչ վերաբերում է կուսակցության մասնակցությանը մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, ապա, ըստ Բիշարյանի, կուսակցությունը մտադիր է մասնակցել 15 ընտրատարածքներում: Նա նաև հայտնել է, որ եթե կուսակցության քաղխորհուրդը որոշի, նա մտադիր է մասնակցել ընտրություններին մեծամասնականա ընտրատարածքներից որոևէ մեկում: Ինչ վերբերում է մանդատների քանակին ապագա խորհրդարանում, ապա Բիշարյանը վստահ է, որ կուսակցության ներկայացվածությունն ավելի մեծ կլինի, քան այժմ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---