3 մարտի 2012 - 15:56 AMT
Սահակաշվիլի. Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն հենց որ նա ճանաչի Վրաստանի սահմանները

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գլխավոր պայման է անվանում ռուսական զորքերի դուրսբերումը վրացական տարածքներից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը չեղյալ հայտարարելը:

«ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները ինքնաբերաբար խզվեցին 2008թ. հայտնի իրադարձություններից հետո: Դրանք ինքնաբերաբար կվերականգնվեն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչի մեր ինքնուրույնությունը և միասնական Վրաստանի սահմանները»,- Վազիանիում գտնվող ռազմակայանում հայտնել է Սահակաշվիլին լրագրողներին: