3 մարտի 2012 - 16:16 AMT
Հույն քաղաքական գործիչներն առաջարկել են Գերմանիային ստեղծել այլ եվրոպական երկրների հետ համատեղ բանկ

Հույն քաղաքական գործիչներն առաջարկել են Գերմանիային ստեղծել այլ եվրոպական երկրների հետ համատեղ բանկ, որն օգնելու է միջին բիզնեսին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պահպանողական կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարասը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԲԿ-ն:

Սամարասը հավաստիացրել է Մերկելին, որ ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի դեպքում նա կպահի վարկատուների հետ համաձայնագրերը խնայողության միջոցների վերաբերյալ: