Ճապոնիայում մոտ 1000 թավջութակ է պատրաստվել ցունամիի ոչնչացրած շենքերի ավերակներից

PanARMENIAN.Net - Ճապոնիայում մոտ 1000 թավջութակ է պատրաստվել անցյալ տարվա մարտի 11-ին հզոր ցունամիի ոչնչացրած շենքերի ավերակներից, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Պատրաստված առաջին երաժշտական գործիքով սարսափելի ողբերգության տարելիցի օրը ելույթ կունենա հայտնի իսրայելյան թավջութակահար Իվրի Գիլտիսը: Համերգին կմասնակցեն նաև բազմաթիվ այլ երաժիշտներ, որոնք բոլորն էլ կնվագեն հատուկ պատրաստված թավջութակներով:

Ճապոնիայի վերականգնման յուրօրինակ խորհրդանիշ է հանդիսանում ծովափին մնացած միակ սոճին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---