«Հըզբոլլահն» ու Թեհրանը համակարգում են գործողությունները Իրանին հարված հասցնելու դեպքում

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության Պահակների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սուլեյմանին այցելել է Լիբանան: Այնտեղ նա հանդիպել է «Հըզբոլլահ» արմատական շիիթական կազմակերպության ղեկավարության հետ, հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը:

Ենթադրվում է, որ այցը վկայում է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին նախապատրաստվելու մասին: Թեհրանն ակնկալում է, որ հարվածն Իսրայելին կհասցնեն Իրանի դաշնակիցները, առաջին հերթին` շիիթական «Հըզբոլլահը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---