ՖԻՖԱ-ն կվերանայի հանդիպումների ժամանակ հիջաբներ կրելու վրա դրված արգելքը

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ՖԻՖԱ-ն կվերանայի հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստուհիների կողմից հիջաբներ կրելու վրա դրված արգելքը:

Այդ նախաձեռնության դեմ հանդես եկող ակտիվիստների կարծիքով`խաղի ժամանակ մահմեդական հագուստ կրելու վրա դրված արգելքը խտրականություն է դնում այդ դավանանքի և այլակրոն ֆուտբոլիստուհիների միջև:

ՖԻՖԱ-ն հինգ տարի առաջ արգելել է գլխաշորեր կրել անվտանգության նկատառումներով` հայտնելով, որ հակառակորդ թիմի մարզիկի կողմից այդ գլխաշորից քաշելու փորձը կարող է վզի վնասվածքների հանգեցնել, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---