Ռուսաստանում նախագահ են ընտրում

Ռուսաստանում նախագահ են ընտրում

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Ռուսաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Մոսկվայի ժամանակով 13:00 դրությամբ Ռուսաստանում նախագահական ընտրություններին քվեարկել է ընտրազանգվածի 30.1 տոկոս, հայտնում Է ՌԻԱ Նովոստին` հղելով ՌԴ ԿԸՀ-ն: Հեռավոր արևելյան շրջաններում քվեարկությունն արդեն ավարտվել է և սկսվել են հաշվարկները:

Ընտրողների բարձր ակտիվություն է գրանցվել Չուկոտկայում` 76 տոկոս: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 13.56 և 10.33 տոկոս:

Ընտրությունները կավարտվեն Մոսկվայի ժամանակով ժամը 21:00, երբ կփակվեն Կալինինգրադի շրջանի ընտրատեղամասերը: Դրանից հետո կհայտարարվեն քվեարկության նախնական տվայլները, սակայն պաշտոնապես արդյունքները հայտնի կդառնան մարտի 5-ից ոչ շուտ:

ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ` Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը, Միխայիլ Պրոխորովը և Վլադիմիր Պուտինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---