Արցախի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարները![]() 4 մարտի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Ժակ Ֆորին /Ֆրանսիա/: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ժակ Ֆորին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի վարչակազմի գլխավոր լրատվական վարչությունը: Այնուհետեւ կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներինվերաբերող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւբանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնար է հասնելհակամարտության համապարփակ կարգավորման: Միաժամանակ Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախիանկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Կողմերը անդրադարձել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը: ![]() ![]() Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |