ART EXPO 2012. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրեց 8 կրթական ծրագիր 4 մարտի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Երաժշտական սրահ-անակնկալ», «Համաշխարհային գոհարների ցուցադրումը Խաչատրյանի տուն-թանգարանում», «Լսենք դասական» և այլ խորագրերով ծրագրերն արդեն ավանդական են դարձել թանգարանում և այս տարի էլ կշարունակվեն: Հենց շնորհանդեսի ժամանակ Երևանի թիվ 99 դպրոցի երեխաները ներգրավվեցին «Ես դիրիժոր եմ» ծրագրին: «Մենք խաղերի միջոցով փորձում ենք երեխաներին ներգրավել դեպի արվեստի աշխարհ, մասնավորապես երաժշտական, քանի որ այն երեխաների համար ամենամատչելի բնագավառն է արվեստում: Եթե այս տարիքից ճիշտ ես դաստիարակում երեխաներին, նրանք արագ արձագանքում են և հետաքրքիր գաղափարներ են տալիս մեզ», ասաց Գրիգորյանը: Տնօրենի խոսքով, չնայած դժվարություններին, թանգարանը կրթական ծրագրերն իրականացնում է նաև մարզային դպրոցների աշակերտների համար, քանի որ մարզերի երեխաները նույնպես դրանց կարիքն ունեն: ART EXPO 2012-ը բացվել է մարտի 2-ին և տևելու է 3 օր: Այս տարի ավանդական տաղավարներին փոխարինել են 44 թեմատիկ գոտիները: Բացի դրանից, այն աչքի է ընկնում բազմաթիվ շնորհանդեսներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |