Այսօր Ռուդոլֆ Խաչատրյանը կդառնար 75 տարեկան 4 մարտի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին հայ նկարիչ, Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 75 տարեկան: Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937թ Երևանում: Նա ունեցել է ծանր մանկություն, որը համընկել է պատերազմի և հետպատերազմական տարիների հետ: Նրա ընտանիքը քիչ է հետաքրքրվել արվեստով: Այս ամենը, դժվար թե, նպաստեր նկարչի ձևավորմանը: Սակայն տղան հետաքրքրվում էր նկարչությամբ, որը վերածվում է արվեստի նկատմամբ մեծ սիրո: Արդեն 18 տարեկան հասակում Ռուդոլֆ Խաչատրյանը ներկայացրել է իր գրաֆիկական աշխատանքները հանրապետական ցուցահանդեսներին: Խաչատրյանի յուրաքանչյուր կտավը նկարչի մտորումներն են ժամանակի, կյանքի նշանակության, հոգևոր արժեքների վերաբերյալ: Առաջին անգամ Խաչատրյանի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայում` Անդրկովկասի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին` նվիրված ԽՍՀՄ ստեղծման 50-ամյակին: Երիտասարդ նկարիչը նկատվել է գեղարվեստասեր հասարակության կողմից: Խաչատրյանի անհատական ցուցահանդեսներ են բացվել Լենինգրադում` 1979, Օդեսայում`1976, Մոսկվայում` 1978, 1984, Երևանում` 1980, 1983 թվականներին, որոնք մեծ հաջողություն են վայելել: Նկարիչը մահացել է 2007թ` սրտի հիվանդությունից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |