5 մարտի 2012 - 09:26 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը կողմնակից է Եմենի` Սիրիայի վերաբերյալ մոդելին

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կողմնակից է Եմենի` Սիրիայի վերաբերյալ մոդելին, հայտնում է TRT Russian-ն: Դավութօղլուն զուգահեռներ է անցկացրել Սիրիայի իրադարձությունների և Սրեբրենիցեի զանգվածային սպանությունների միջև:

Դավոիթօղլուն կիրակի համատեղ մամուլի ասուլիս է տվել Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցիի հետ:

Հանդիպման օրակարգում Սիրիայի իրադարձություններն էին:

Ըստ Դավութօղլուի, Սիրիայի համար կարող է քննարկվել Եմենի մոդելը: Նման կարծիքի է նաև Իտալիայի ԱԳ նախարարը: