5 մարտի 2012 - 09:57 AMT
Լիբիայում երկու բրիտանացի լրագրողներին մեղադրել են լրտեսության մեջ

Լիբիայում ձերբակալված երկու բրիտանացի լրագրողներին՝ Նիկոլաս Դևիսին և Գարետ Մոնտգոմերի-Ջոնսոնին, կասկածում են լրտեսության մեջ, հաղորդում է Reuters-ը: Մարտի 4-ին Տրիպոլիում նման հայտարարություն է արել Ֆարաջ ալ Սուելխին՝ զինված ստորաբաժանման հրամանատարը, որը փետրվարի վերջից պահում է լրագրողներին:

Ֆարաջ ալ Սուելխին հայտարարել է, որ իրանական Press TV հեռուստաալիքում աշխատող բրիտանացի լրագրողները չունեն Լիբիա մուտք գործելու վիզա, միաժամանակ լրագրողների մոտ հայտնաբերվել են իսրայելական բանակի համազգեստ, պաշտոնական լիբիական փաստաթղթեր, ինչպես նաև տեսագրություններ, որոնց վրա նրա սովորում են կրակել ատրճանակներից: