5 մարտի 2012 - 12:20 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանում հետագա զարգացումները կախված են ընդդիմության համախմբվածությունից

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսադր Իսկանդարյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով զարգացումները և բողոքի ակցիաները Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է. «Իշխանությունների մոտ հիսթերիա չպետք է սկսվի: Չեմ կարծում, որ հեղափոխական ցնցումներ լինեն»:

Նա ընդգծել է, որ Պուտինը ընտրությունների ժամանակ հիմնվել է ազգային հանրապետությունների, քիչ կրթված և տարեց մարդկանց վրա` փոխանակ հիմվնելու միջին դասի վրա, որի ներկայացուցիչները պետք է դեր խաղային երկրի արդիականացման գործընթացում: Ըստ նրա, ընտրություններից հետո, գործ ենք ունենալու այլ Ռուսաստանի հետ. «Տարբերություններ կան թույլ լեգիտիմիզացիայով ավտորիտար լիդերի և ուժեղ լեգիտիմիզացիայով ավտորիտար լիդերի միջև»: Ըստ նրա, հետագա զարգացումները կախված կլինեն ընդդիմության հանրահավաքներից, համախմբվածությունից:

Իսկանդարյանի կարծիքով, Ռուսաստանում կվատանա սոցիալ-տնտեսական իրավիճակը, քանի որ «փողերը վերջացել են», և իշխանությունները ստիպված կլինեն զբաղվել ներքին խնդիրներով: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանում չկա քաղաքական ընդդիմություն, այլ կա քաղաքացիական բողոք: