5 մարտի 2012 - 12:41 AMT
Արագածի վրա դահուկորդը առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով մոլորվել է

Մարտի 4-ին ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, Արագած լեռան վրա դահուկով սահելիս, առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով մոլորվել է:

Ժամը 02.30-ին Արագածոտնի մարզից հայտնեցին, որ տեղի օդերևութաբանական կայանի աշխատակիցները գտել են Հ. Մարտիրոսյանին և տեղափոխել կայանի տարածք: