5 մարտի 2012 - 12:48 AMT
Արգենտինահայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ

Մարտի 2-ին արգենտինահայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան մոտ Սումգայիթի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած մամլո հաղորդագրության մեջ, չնայած նրան, որ դեսպանը գտնվում էր Բաքվում և ուղեկցում է Արգենտինայի ԱԳՆ ղեկավար Էկտոր Թիմերմանին Ադրբեջան նրա այցի շրջանակներում, դեսպանատան խնդրանքով այն շրջապատել էին բազմաթիվ ոստիկաններ:

Բողոքի ակցիայի նպատակն էր արգենտինյան հանրության ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան կարգավորման, մասնավորպես, ազերիների ռազմատենչ հայտարարություների, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան քարոզչությանը, որն աշխատոմ է ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու ուղղությամբ: