5 մարտի 2012 - 13:34 AMT
Մարտի 6-ին կկայանա քննարկում ՏՏ կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպման թեմայով

Վաղը՝ մարտի 6-ին, Հանրային խորհրդում կանցկացվի համացանցային քննարկում «Տեղեկատվական տեխնոլոգիաներիների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպման, ընտրողների հետ ինտերակտիվ կապի ապահովման խնդիրները» թեմայով: Այս մասին տեղեկացնում են ՀԽ լրատվական ծառայությունից։

Քննարկմանը մասնակցելու են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, վերգետնյա և առցանց հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումը հեռարձակվելու է նաև օնլայն՝ livestream.com կայքի համացանցային հետևյալ հասցեով` www.livestream.com/ancnclub հասցեով։

Քննարկումը կազմակերպել է «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբը ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ։