5 մարտի 2012 - 13:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2012թ մայիսին «HSBC Բանկ Հայաստանը» կբացի ստսուս-գրասենյակ մայրաքաղաքի փոքր կենտրոնում

2012թ մայիսին «HSBC Բանկ Հայաստանը» կբացի ստսուս-գրասենյակ մայրաքաղաքի փոքր կենտրոնում: Այս մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը:

«Դա կլինի առանձին գրասենյակ, առավել արժեքավոր հաճախորդների համար»,-ասել է նա:

Կապված հաճախորդների բազայի ընդլայնման և ծառայությունների որակի բարձրացման հետ մեկտեղ, բանկը կդիտարկի ևս մեկ նոր գրասենյակի բացումը 2012թ երկրորդ կեսին:

Ինչ վերաբերում է հանրապետության մարզերում բանկի ներկայությանը, ապա այստեղ «HSBC Բանկ Հայաստանը» անընդհատ հետազոտություններ է իրականացնում, և, հնարավոր է, 2013թ մասնաճյուղ բացի: Սակայն դա մեծ մասամբ կախված կլինի այս կամ այն մարզի զարգացվածության մակարդակից:

Բանկի ծրագրերում է առաջիկա երկու շաբաթների ընթացքում վարկային պլաստիկ քարտերի ապահովագրական ծառայության ներմուծում, խուսափելու համար անօրինական գործարքներից, հատկապես արտասահմանում, որտեղ դրանց քանակը վերջին շրջանում ավելացել է:

ՖՈՏՈՇԱՐՔ