5 մարտի 2012 - 13:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հովհաննես Սահակյանը ՀԱԿ-ը համեմատել է «Տիտանիկի» հետ և գտնում է, որ նա կհավաքի քվեների 7-8 տոկոսը

Վերջերս քաղաքացիների ու քաղաքական ուժերի հետաքրքրությունը Հայ ազգային կոգրեսի (ՀԱԿ) նկատմամբ նվազել է, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, լրագրողներն է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, այդ մասին է վկայում ՀԱԿ վերջին հանրահավաքների սակավությունը, մասնավորապես, մարտի 1-ի հանրահավաքինը: «Ինձ թվում է, որ ՀԱԿ-ը պետք է վերանայի իր ռազմավարությունը, որպեսզի մայիսի լույս 7-ի գիշերը մեր համար դրական ու բարի լինի, ակնկալիքների առումով»,-ասել է նա:

Ըստ Սահակյանի, եթե երկու տարի առաջ ՀԱԿ-ը կարող էր ակնկալել ստանալ քվեների 15-25 տոկոսը, ապա այժմ, ըստ տարբեր հարցումների, եթե նա 7-8 տոկոս հավաքի, դա լուրջ նվաճում կլինի: Հանրապետական պատգամավորը նշել է,որ ինքն անձամբ ևս նման կարծիքի է:

Նա նաև անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին մարտի 1-ի հանրահավաքում՝ նշելով, որ երբ Երկրապահ կամավորականների միությունը սատարում էր առաջին նախագահին, նա այլ կարծիք ուներ նրա մասին: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «երկրորդ նախագահի նավն արդեն խորտակվել է, իսկ երրորդինը խորտակվում է», ապա Սահակյանը հեգնանքով ՀԱԿ-ը համեմատել է «Տիտանիկի» հետ, որը կործանվեց նավապետի սխալի պատճառով:

ՖՈՏՈՇԱՐՔ