5 մարտի 2012 - 15:17 AMT
ԵԱՀԿ. Ռուսաստանի նախագահի ընտրությունները «ակնհայտորեն թեքված» էին Պուտինի կողմը

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավը «ակնհայտորեն թեքված» էր հաղթած թեկնածու Վլադիմիր Պուտինի կողմը:

Իր հայտարարությունում ԵԱՀԿ-ն խոստովանում է, որ քվեարկության արդյունքները «երբեք կասկած չեն առաջացրել» և կոչ է անում մանրամասն հետաքննել քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ խախտումների մասին բազմաթիվ հայտարարությունները: