10 փետրվարի 2004 - 19:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԱՊՀ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԵՌՅԱԿՈՒՄ` ԸՍՏ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ
2003 թ. արդյունքների համաձայն, Հայաստանն ընդգրկվել է ԱՊՀ երկրների առաջատարների եռյակում` ըստ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի տեմպերի: ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրության աճի տեմպը Հայաստանում անցյալ տարի կազմել է 14,9%: Աճի ամենաբարձր տեմպեր արձանագրվել է Կիրգիզիայում 17% եւ Ուկրաինայում` 15,8%: Ընդհանուր առմամբ, ԱՊՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2003 թվականին աճել է 8%: