5 մարտի 2012 - 16:04 AMT
Ասիական ֆուտբոլային համադաշնությունը ողջունել է IFAB որոշումը հիջաբներով խաղալու թույլտվության վերաբերյալ

Ասիական ֆուտբոլայի համադաշնության նախագահ Չժան Ցզիլունը ողջունել է IFAB որոշումը կանանց հիջաբներով խաղալու թույլտվության վերաբերյալ:

«Ես շնորհակալություն եմ հայտնում IFAB-ին ճիշտ քայլի համար: Այդ դրական որոշումը կհանի բոլոր արգելքները և կավելացնի կանանց թիվը ֆուտբոլում»,- Ցզիլունի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: