5 մարտի 2012 - 16:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Մինասյանը ընկերական խաղերում կարևորում է փորձարկումները

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ընդգծել է, որ այդքան էլ չի կարևորում ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականի զբաղեցրած դիրքը: «Սա ավելի շատ կարևորվում է այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության վիճակահանություն: Իսկ ընկերական խաղերում ես կարևորում եմ փորձարկումները, այլ ոչ թե արդյունքը»,- նշել է մարզիչը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, մարտ ամսվա ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը կնահանջի 3 հորիզոնականով և կզբաղեցնի 44-րդ տեղը:

ՖԻՖԱ-ն պաշտոնական աղյուսակը կներկայացնի մարտի 7-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ