«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է նոր VIP կոմերցիոն սրահ 5 մարտի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Արմենիա միջազգային օդանավակայանում այսօր տեղի ունեցավ պաշտոնական պատվիրակությունների և VIP կոմերցիոն նորաբաց սրահի բացումը: «Ողևորների սպասարկման տեսանկյունից սա ավարտուն նախագիծ է: Այստեղ կան այն բոլոր ծառայությունները, որոնց շնորհիվ կարող ենք պատշաճ կերպով դիմավորել և ճանապարհել պետական պաշտոնատար անձանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օդանավակայանում է երևում երկրի դեմքը` պետք է խոստովանեմ, որ նախկին պաշտոնական պատվիրակությունների սրահի ծառայությունները նման բարձր որակի չէին: Այս սրահն առավելապես հարմարեցված է մեր իրականությանը, և այն կարող է բավարարել ցանկացած բծախնդիր ուղևորի պահանջները» ,- ասաց քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մինասյանը՝ հավելելով, որ ծառայությունները նույնն են, ինչ նախկինում ` ուղևորները պետք է անցնեն հաշվառում, սահմանային հսկողություն, ավիացոն անվտանգությոան հսկողություն, իսկ վերադառնալիս արդեն գումարվում է նաև մաքսային հսկողությունը: Նախկին VIP սրահի երկու հաշվառման սեղանների փոխարեն նոր սրահում գործելու են չորս հաշվառման սեղաններ: Ուղևորները նոր սրահից ուղիղ մուտք կունենան բիզնես սրահ, որի ծառայություններից կօգտվեն անվճար: «Սա Նոր ուղևորային համալիրի նախագծի մի մասն է կազմում, սակայն ներդրումներն եղել են ընդհանուր 160մլն դոլար», -ասաց Արմենիա միջազգային օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ նշելով, որ պաշտոնական պատվիրակությունների և VIP սրահից օգտվում են ընդհանուր ուղևորների 2-3 տոկոսը` տարեկան 50-60 հազար ուղևոր: Կոմերցիոն սրահից կարող է օգտվել ցանկացած ուղևոր՝ վճարելով 30.000 դրամ: Գումարի դիմաց ուղևորներն իրավունք ունեն անցնել անհատական հաշվառում, անվճար օգտվել սրահի ծառայություններից: Խմիչքներն անվճար են: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |