10 փետրվարի 2004 - 21:53 AMT
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ «ԼԻՆԿՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Բրիտանական «Լինկս» ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությունն այսօր եռօրյա այցով կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի Ղարաբաղի ղեկավարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նշենք, որ «Լինկսի» նախաձեռնությամբ իրականացվում է «Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնություն» նախագիծը, որի շրջանակներում անցկացվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանականների հանդիպումները: