5 մարտի 2012 - 17:26 AMT
Վերականգնված «Նամակ կարդացող երկնագույն զգեստով տիկինը» վերադառնում է հայրենիք՝ Հոլանդիա

Ամստերդամի Ռեյքսմյուզեումում մարտի 30-ին կցուցադրվի Յան Վերմեերի «Նամակ կարդացող երկնագույն զգեստով տիկինը» վերանորոգված նկարը (1663-1664), գրում է Lenta.ru-ն: Կտավը Հոլանդիա կվերադառնա Ճապոնիայից, որտեղ այն ցուցադրվել է տարբեր քաղաքներում:

Վերականգնման համար միջոցները հաջողվել է հավաքել նրա շնորհիվ, որ կտավը մեկ տարով փոխ են տվել ճապոնական թանգարաններին: