5 մարտի 2012 - 17:31 AMT
Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է ընդունել Քոֆի Աննանին` որպես ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ

Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է ընդունել Քոֆի Աննանին` որպես ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ, երկուշաբթի օրը հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը Սիրիա կմեկնի մարտի 10-ին: Արաբական պետություններից օգնականի հետ, որի անունը դեռևս չի հրապարակվում, Աննանը կզբաղվի սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտության խաղաղ կարգավորմամբ:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը: