Որոշ օգտատերեր զրկվել են «Վ Կոնտակտե» ցանցից

Որոշ օգտատերեր զրկվել են «Վ Կոնտակտե» ցանցից

PanARMENIAN.Net - Ռուսական «Վ Կոնտակտե» սոցիալական ցանցն անհասանելի է որոշ օգտատերերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սոցցանցի մամլո ծառայության ներկայացուցիչը հաստատել է խնդրի առկայությունը, սակայն չի կարողացել հստակեցնել, թե ինչի հետ է այն կապված:

Կայքի աշխատանքը, ըստ Host-tracker մոնիտորինգի համակարգի, դժվարացել է Մոսկվայում ու ԱՄՆ որոշ քաղաքներում: «Վ Կոնտակտե» սոցցանցում խնդիրների մասին են հայտնում նաև Twitter-ի որոշ օգտատերեր: Շատերը նրանցից գրում են, որ ռեսուրսը կամ անհասանելի է, կամ դանդաղ է աշխատում:

«Վ Կոնտակտե» ցանցի ամենօրյա լսարանը հասնում է 33 միլիոնի: Ռեսուրսում գրանցված է շուրջ 100 մլն աքաունթ: Հայաստանում ցանցն ունի մոտ 322 000 օգտատեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---