Գոհար Իսկանդարյան. Պատերազմն Իրանում կարող է քաոսի հանգեցնել

PanARMENIAN.Net - Պատերազմն Իրանում կարող է ձնե գնդի էֆեկտ ունենալ և բռնության բռնկում առաջացնել Մերձավոր Արևելքում, ամեն տեղ քաոս կտիրի և ԱՄՆ-ն դա հիանալի հասկանում է, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասկանում է դա և զիջումների է գնում և հատկապես դրա հետ են կապված նրա վերջին հայտարարությունները, որտեղ նա նշում է, որ ԱՄՆ-ն դեմ չէ, որ Իրանը ուրան հարստացնի բժշկական նպատակների համար և այլ ճյուղերում կիրառման համար, սակայն դեմ է միջուկային զենքի մշակմանն ու եթե Իրանը հատի այդ սահմանը, ապա ԱՄՆ-ն հարված կհասցնի: Նա հավելել է, որ այսօր հանդիպում է տեղի ունենալու ԱՄՆ նախագահի ու Իսրայելի վարչապետի միջև, որտեղ նույնպես կքննարկվի Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը: «Հիշեցնենք, որ Իսրայելը դեմ է, որ Իրանը ուրան հարստացնի և առավել ևս միջուկային զենք ունենա»,-ասել է իրանագետը:

Ավելի վաղ մի շարք արևմտյան երկրներ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ: Միակողմանի պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան: ԵՄ-ն հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---