Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ամերիկացու հանդեպ մահապատիժը

Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ամերիկացու հանդեպ մահապատիժը

PanARMENIAN.Net - Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ամերիկացի Ամիր Միրզա Հեքմաթիի հանդեպ մահապատիժը: Գործն ուղղվել է վերանայման:

28-ամյա Հեքմաթին բերման էր ենթարկվել Իրանում 2011թ. օգոստոսին: Նրա ձերբակալման մասին հայտնի դարձավ դեկտեմբերին: Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրեցին տեսագրություն, որտեղ նա խոստովանում է, որ ԿՀՎ գործակալ է:

Մեղադրող կողմի վարկածի համաձայն` նա պետք է իրանական հետախուզության մեջ ներգրավվեր ապատեղեկատվություն փոխանցելու համար: 2012թ. հունվարի 9-ին Հեքմաթին մահապատժի դատապարտվեց, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես պնդում են իրավապաշտպանները, Հեքմաթին ԱՄՆ առաջին քաղաքացին է, ով մահապատժի է դատապարտվել Իրանում 1979թ. հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---