Արամ Ատեշյանը կոչ է անում Թուրքիային սահմանադրության մեջ մտցնել ազգային փոքրամասնություն հասկացությունը

Արամ Ատեշյանը կոչ է անում Թուրքիային սահմանադրության մեջ մտցնել ազգային փոքրամասնություն հասկացությունը

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի են ունեցել Թուրքիայի նոր սահմանադրության նախագծի հերթական քննարկումները, որոնց թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասն մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու, Սիրիական-կաթոլիկ, Սիրիական-հակոբյան եկեղեցիների հոգևոր պետերը, հաղորդում է թուրքական «Հավլաբարը»:

ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքության աթոռակից պատրիարք Արամ Ատեշյանն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության կետին, որի համաձայն Թուրքիայի բոլոր քաղաքացիները համարվում են ազգությամբ թուրք: Ազգային փոքրամասնություն հասկացությունը Թուրքիայում բացառվում է: Երկրի տարածքում ծնված յուրքանչյուր մարդու անձնագրի «ազգություն» բաժնում նշվում է «թուրք»: «Մենք, իհարկե, Թուրքիայի քաղաքացիներ ենք, բայց ամեն դեպքում ազգությամբ թուրք չենք: Մենք հայ ենք: Այստեղ պետք է շտկումներ մտցնել, այլապես ստացվում է, որ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց դա այդպես չէ»,- ասել է Աթեշյանը և պահանջել լուծել ազգային պատկանելության հանդեպ խտրականության հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---