ԱՄՆ բանկերը դիմել են ԴՊՀ-ին՝ սթրես-թեստերի ցուցանիշների հրապարակումները սահամանափակելու նպատակով

ԱՄՆ բանկերը դիմել են ԴՊՀ-ին՝ սթրես-թեստերի ցուցանիշների հրապարակումները սահամանափակելու նպատակով

PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշորագույն բանկերը խնդրում են Դաշնային պահեստային համակարգի (ԴՊՀ) ղեկավարությանը սահմանափակել սթրես-թեստերի ցուցանիշների հրապարակումները, որոնք անցկացվել են հունվարին: Բանկերը նշում են, որ լիովին բացահայտումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, գրում է The Wall Street Journal-ը:

2 ամիս առաջ 19 խոշորագույն ֆինանսական կազմակերպություններ ԴՊՀ-ին ներկայացրել են տվյալներ, որոնք ցուցադրում են համաշխարհային տնտեսությունում լուրջ շոկերին դիմակայելու կարողությունը: Այդ սթրես-թեստերի արդյունքները հայտնի կլինեն այս շաբաթ:

«Ավելի մանրամասն տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել զգալի ռիսկի ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային շուկայի համար»,- նշվում է նամակում:

Իշխանություններն առայժմ ցույց չեն տալիս, որ պատրաստ են լսել բանկերի խնդրանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---