Էդուարդ Շարմազանով. ՌԴ ընտրություններն անցան շատ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան

Էդուարդ Շարմազանով. ՌԴ ընտրություններն անցան շատ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը որպես միջազգային դիտորդ հետևում էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին, շատ բարձր է գնահատել անցած ընտրությունները: Նա հաղորդել է, որ ընտրությունների օրը եղել է Սանկտ Պետերբուրգում և Վիբորգում, որտեղ այցելել է 20 ընտրատեղամասեր և ոչ մի խախտում չի արձանագրել: «Ես հանդիպել եմ բոլոր թեկնածուների ներկայացուցիչների և դիտորդների հետ, և կարող եմ ասել, որ ոչ մի կողմից բողոք չի եղել»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Կարող ենք արձանագրել, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն անցկացրել է միջազգային չափանիշներին և ռուսական օրենսդրությանը համապատասխան ընտրություններ»,- ասել է նա:

Շարմազանովը նաև կարևորել է այն, որ բոլոր թեկնածուները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ, բացի Գենադի Զյուգանովից: «Դա նշանակում է, որ Ռուսաստանն առաջ է ընթանում»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---