Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովը Չիկագոյում մայիսին կարող է տեղի չունենալ ՀՀՊ պատճառով

Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովը Չիկագոյում մայիսին կարող է տեղի չունենալ ՀՀՊ պատճառով

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքի կարծիքով` չի բացառվում, որ Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովը Չիկագոյում մայիսին կարող է տեղի չունենալ ՀՀՊ վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Այդ մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Դեռևս վաղ է խոսել Չիկագոյում գագաթաժողովի անցկացման մասին: Մենք դեռ պետք է հանդիպումներ անցկացնենք ռուսական կողմի հետ հակահրթիռային պաշտպանության թեմայի քննարկման համար»,- ասել է նա:

Ֆոգ Ռասմուսսենի խոսքով` եթե Չիկագոյում գերագույն մակարդակով հանդիպում անցկացնել չհաջողվի, ապա «դա բոլորովին չի նշանակում Ռուսաստանի հետ երկխոսության ավարտ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---