Էդվարդ Նալբանդյանը Պրահայում ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության հաջողությունները

Էդվարդ Նալբանդյանը Պրահայում ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության հաջողությունները

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների, Վիշեգրադյան քառյակի` Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, եւ մի շարք այլ եվրոպական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ներկայացրեց Հայաստան- ԵՄ համագործակցության բնագավառում արձանագրված առաջընթացը` ընդգծելով, որ արդեն համաձայնեցվել են Ասոցացման համաձայնագրի 24 գլուխներ, սկսվել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունները, եւ առաջիկայում կմեկնարկի խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացը, որոնք հայկական կողմը մտադիր է եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին հասցնել սեղմ ժամկետներում: Նախարար Նալբանդյանը խոսեց նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---