Եմենում զորքերի և «Ալ-Քայիդայի» մարտիկների միջև բախումների արդյունքում 139 մարդ է զոհվել

Եմենում զորքերի և «Ալ-Քայիդայի» մարտիկների միջև բախումների արդյունքում 139 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Եմենի հարավում կառավարական զորքերի և «Ալ-Քայիդայի» մարտիկների միջև բախումների արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 139 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 106 զոհերի մասին: Աբյան գավառում կռիվների զոհն են դարձել 107 զինվոր և 32 մարտիկ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով տեղական իշխանությունների տվյալներին:

Որոշ տվյալների համաձայն` Աբյան գավառի գլխավոր քաղաք Զինջիբարի արվարձաններում ռազմակայանների վրա հարձակման ժամանակ 55 զինծառայող է առևանգվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---