«Հայկական ժամանակ». Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը կոմերցիոն կազմակերպությո՞ւն է

«Հայկական ժամանակ». Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը կոմերցիոն կազմակերպությո՞ւն է

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի գործունեությունը արդեն հրապարակայնորեն դուրս է եկել հոգևոր ոլորտից և թևակոխել շոու բիզնեսի ասպարեզ, ինչը ոուսահայերի շրջանում վրդովմունք է առաջացրել: «Հայկական ժամանակը» գրում է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամենատեսանելի վայրերում հայտնվել են «Armenian Comedy Awards-2012» կոչվող միջոցառման գովազդային պաստառները, որի վրա կոմերցիոն ընկերությունների ապրանքանշանների կողքին, հավասարը հավասարի իրավունքով, պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի խորհրդանիշը:

Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու ՌԴ թեմը, որի առաջնորդն, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է, վերը նշված միջոցառման ոչ ավել, ոչ պակաս` հովանավորն է, ինչի արդյունքում էլ մեր Եկեղեցու անունն ու խորհրդանիշը հայտնվել է «Евпосеть», «Euromusic» անունների կողքին: ՌԴ շատ դիտորդներ այս փաստը ոչ միայն տարօրինակ չեն համարում, այլև գնահատում են որպես օբյեկտիվ իրականություն, որովհետև, նրանց կարծիքով, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վաղուց վերածվել է կոմերցիոն կազմակերպության:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---