6 մարտի 2012 - 12:12 AMT
«ԱրմենՏելը» նվազեցնում է կորպորատիվ ինտերնետի սակագները

«ԱրմենՏել»-ն նվազեցրել է իրավաբանական անձանց համար «Կորպորատիվ ինտերնետ» ծառայության սակագները: Միջինում բաժանորդային վճարը նվազել է 4 անգամ, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

1 Մբ/վ թողունակությամբ երաշխավորված սիմետրիկ կապուղու տրամադրման ամսեկան վճարը կկազմի 34800 դրամ, 2 Մբ/վ` 62400 դրամ, իսկ 3 Մբ/վ` 90000 դրամ :

«Մեր բաժանորդների թվի աճը, ինչպես նաև տվյալների փոխանցման շուկայի արագընթաց զարգացումը թույլ են տալիս նվազեցնել սակագները և առաջարկել մեր հաճախորդներին գրավիչ գներ», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Կորպորատիվ ինտերնետ» ծառայությունը` կորպորատիվ բաժանորդներին գերարագ ինտերնետի կապուղիների տրամադրումն է: Ինտերնետ ցանցին մուտքն ապահովվում է ընկերության ենթակառուցվածքով, MPLS ցանցի միջոցով Հայաստանի տարածքում CDN հանգույցների առկայության վայրերում: Հաճախորդը ստանում է մուտք ինտերնետ ցանց, առանց տրաֆիկի սահմանափակման, երաշխավորված, սիմետրիկ (up/down) արագությամբ (contetion ratio 1/1):