6 մարտի 2012 - 12:41 AMT
CeBIT 2012 ցուցահանդեսի գլխավոր թեման Տեղեկատվական անվտանգության ապահովումն է

Տեղեկատվական անվտանգության ապահովումը լինելու է աշխարհի խոշոր ամենամյա տեխնոլոգիաների ոլորտի CeBIT ցուցահանդեսի գլխավոր թեման։ CeBIT-ը մեկնարկում է այսօր Գերմանիայում։

Ցուցահանդես-ֆորումի կազմակերպչի խոսքով օգտագործողների կողմից վստահությունը դարձել է տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ամենակարևոր պայմանը։ Այդ իսկ պատճառով, կարևոր է, որ ավելի շատ ընկերություններ հասկանան այս հարցի կարևորությունը և մտածեն այնպես անել, որ սեփական արտադրանքները վստահություն ներշնչեն օգտագործողին։

Ի տարբերություն տարվա մյուս երկու խոշորագույն ՏՏ միջոցառումների՝ CES և MWC ցուցահանդեսիների, որոնք ավանդաբար ներկայացնում են խոշոր ընկերությունների նորույթները, CeBIT-ն ավելի շատ ուղղված է բիզների և պետությունների համար ՏՏ լուծումներին։ Սակայն այս ՏՏ լուծումների հետ մեկտեղ, ցուցահանդեսի կարևոր մասն է կազմելու նաև պլանշետային համակարգիչների ցուցադրությունը։

CeBIT-ին կմասնակցեն ավելի քան 4,2 հազար ընկերություններ աշխարհի 70 երկրներից, այնպիսիններն, ինչպիսիя են Samsung-ը, Sharp-ը։ Ցուցահանդեսը կամփոփվի մարտի 10-ին։