6 մարտի 2012 - 12:49 AMT
ՎԶԵԲ ներկայացուցիչները որոշել են Հայաստանի տնտեսության մասին թարմ ինֆորմացիա ստանալ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` երկրի տնտեսության և ՎԶԵԲ-ի սպասելիք դերի մասին թարմ ինֆորմացիա ստանալու համար:

Ինչպես հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, այցը կկայանա EBRD 2012-2015 ռազմավարության շրջանակներում, որում հաստատվում է բանկի անխախտ որոշումը` նպաստելու երկրի կայունզարգացմանը, ֆինանսական սեգմենտի և մասնավոր սեկտորի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Պատվիրակության կազմում են Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի տարածքում ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը, Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածքում ՎԶԵԲ տնօրեն Փոլ-Անրի Ֆորեստյերը:ՙ

Մարտի 7-ին պատվիրակության ներկայացուցիչները ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարի ներկայությամբ տեղի ԶԼՄ-ների համար համատեղ մամուլի ասուլիս կհրավիրեն: