6 մարտի 2012 - 12:57 AMT
G8 գագաթաժողովը կանցնի Բարաք Օբամայի մերձքաղաքային նստավայրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավիրում է G8 իր պաշտոնակիցներին ու ՆՏԱՕ-ի գործընկերներին Քեմփ Դևիդում ու Չիկագոյում կայանալիք գագաթաժողովներին: «ԱՄՆ-ն ուրախ կլինի «ութնյակի» ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովներն ընդունելու հարցում: Անկաշկանդ մթնոլորտ ապահովելու համար նախագահը հրավիրում է իր պաշտոնակիցներին Քեմփ Դևիդ մայիսի 18-19՝ ութնյակի գագաթաժողովին, որտեղ կքննարկվի տնտեսական ու քաղաքական հարցերի լայն շրջանակ»,-ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարության մեջ:

G8 գագաթաժողովից անմիջապես հետո Չիկագոյում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: